• January 25, 2019

Հարցում քաղաքապետին

Հարցում քաղաքապետին
« 25» հունվարի  2019թ.
Տեղեկատվություն ստանալու մասին հարցում

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` խնդրում եմ տրամադրել տեղեկություն ներքոհիշյալ հարցերի վերաբերյալ.
1. Սկսած 2018 թվականի հոկտեմբերի 01-ից Երևանի քաղաքապետարանի քանի՞ աշխատակիցների են տրամադրվել պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ, նվերներ կամ նյութական այլ արժեքներ,
2. Ի՞նչ պաշտոններ են զբաղեցրել պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ, նվերներ կամ նյութական այլ արժեքներ ստացած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները,
3. Ի՞նչ չափորոշիչների հիման վրա է որոշվել պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ, նվերներ կամ նյութական այլ արժեքներ ստացող անձանց կազմը,
4. Ի՞նչ ֆինանսական աղբյուրներից են կատարվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ, նվերներ կամ նյութական այլ արժեքներ տրամադրելուն ուղղված ծախսերը: Եթե վերը նշված ծախսերի ֆինանսավորման աղբյուր հանդիսացել է Երևանի քաղաքապետարանի բյուջեն, բյուջեի ո՞ր տողով նախատեսված գումարներից են կատարվել ծախսերը:
Խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցումին պատասխանել օրենքով սահմանված ժամկետներում:
Հարգանքով,
«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ Մարինա Պողոսյան