• September 10, 2018

«Հարավկովկասյան երկաթուղիներում» 60 միլիոն դոլարի չարաշահում է հայտնաբերվել

«Հարավկովկասյան երկաթուղիներում» 60 միլիոն դոլարի չարաշահում է հայտնաբերվել

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայկական դուստր ընկերությունում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում, հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում։ Քննչական մարմիններն ուսումնասիրում են իրավիճակը և մոտ ապագայում կներկայացվեն պաշտոնական տեղեկություններ։

Այս մասին տեղեկացել ենք Նիկոլ Փաշինյանի՝ «Կոմերսանտ» ռուսական պարբերականին տված  հարցազրույցից։ Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին՝ Փաշինյանը նշել է, որ անդրադարձել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայկական դուստր ընկերությունում իրականացված խուզարկություններին։

«Ես պատմեցի Պուտնինին, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել: Կարող եմ ասել, որ այդ հարցում ես, հայկական կառավարությունն ունի Ռուսաստանի նախագահի լիարժեք աջակցությունը: Որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը նույնպես շատ շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք կհամագործակցենք նաև այդ ոլորտում, և այլ ոլորտներում, որպեսզի Հայաստանում գործող ռուսական ընկերություններում չլինեն չարաշահումներ: Մենք պայմանավորվեցինք, որ այն, ինչ վերաբերում է օրինականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք չարաշահումներն իրականացրել են միայն Հայաստանի քաղաքացիները, թե ռուսները նույնպես, ՀՀ վարչապետը նշել է, որ դա կպարզվի քննության ընթացքում: