Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
15.1 C
Yerevan

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։ Այս մասին հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ վերոնշյալ կոնֆերանսի նպատակն է խթանել հանդուրժողականությունն ու պայքարը խտրականության դեմ ԵԱՀԿ տարածաշրջանում:

Մասնավորապես, իր ելույթում Շահիդովը հայտարարել է. «Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել, իսկ ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երևանում, աղոթել ու նամազ անել Երևանի Կապույտ մզկիթում»։

«Շահիդովի սպառնալիքները հստակ վկայում են Ադրբեջանի իրական քաղաքականության և մտադրությունների մասին»,- հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից՝ կոչ անելով ադրբեջանցի պաշտոնյային՝ թեյախմության ու նամազի իր ցանկություններն իրականացնել բացառապես Ադրբեջանի տարածքում։

Թեմայի վերաբերյալ Հիմնադրամը հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

««Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել, իսկ ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երևանում, աղոթել ու նամազ անել Երևանի Կապույտ մզկիթում»,- Հայաստանի հասցեին ակնհայտ սպառնալիք է հնչեցրել «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը հունիսի 2-3-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում։

«Ներառականությունը՝ որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց» խորագրով կոնֆերանսի ընթացքում տեղի են ունեցել նիստեր ԵԱՀԿ տարածաշրջանում համապարփակ և ներառական եղանակով անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, միջդավանական, միջկրոնական և միջմշակութային երկխոսության և համագործակցության միջոցով ներառականության խթանման, հանդուրժողականությունը, խտրականության դեմ պայքարը և հավասարությունը խթանելու համար ավելի ներառական մոտեցումներ պարունակող քաղաքականության մշակման վերաբերյալ։

Միջոցառմանը մասնակցած հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձրաձայնել են հայ փախստականների իրավունքների, Ադրբեջանի գործած պատերազմական հանցանքների, հայկական հոգևոր-մշակութային, կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանը վերաբերող հարցեր, որոնք կարիք ունեն միջազգային արձանագրմանն ու հասցեագրմանը։

Թեև Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ում պաշտոնական ներկայացուցիչն ավանդույթի ուժով պարբերաբար փորձում էր ընդհատել և խոչընդոտել հայ բանախոսների ելույթները, այնուհանդերձ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից ցուցաբերվող բարձր ընկալումային մոտեցումների շնորհիվ ադրբեջանական կողմին չի հաջողվել խոչընդոտել հայկական պատվիրակության կողմից վերոնշյալ խնդիրների միջազգային բարձրաձայնումը։

Ի «պատասխան» ադրբեջանական կողմի իրավախախտումների վերաբերյալ արձանագրումներին՝ «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել։ Սկզբնապես խոսելով «թուրքական դիվանագիտության» ժանրի կանոններին հարիր կեղծ քաղաքավարությամբ՝ Շահիդովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, և որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ ապրել խաղաղության մեջ՝ որպես հարևաններ։ Այնուհետև՝ կրկնելով սեփական երկրի նախագահին և իշխանություններին՝ ադրբեջանցի պատվիրակը Հայաստանին անտեղի և անընդհատ մեղադրել է ռևանշիզմի մեջ։ Չնայած Հայաստանը մշտապես խոսում է բացառապես խաղաղության հասնելու մասին, այնուամենայնիվ Շահիդովը շարունակել է բացահայտ ցույց տալ ադրբեջանական կողմի իրական, ագրեսիվ կեցվածքը։

Այն, որ անհավասարակշիռ, ագրեսիվ կեցվածք ունեցող Ահմադ Շահիդովն «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահն է, վկայում է այն մասին, որ «ժողովրդավարությունն» Ադրբեջանում ունի այն տեսքն ու ընկալումը, ինչպիսին՝ «ադրբեջանական հարևանության» գաղափարը։ Վերջինս արտահայտվում է Հայաստանի մայրաքաղաքում ադրբեջանական բանակի «թեյ» խմելու մարմաջ-սպառնալիքով։

Կոչ ենք անում Ահմադ Շահիդովին թեյախմության և նամազի իրականացման իրենց ցանկությունը բավարարել բացառապես Ադրբեջանի տարածքում»:

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Թեմաներ

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img