Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները 15 տարի ոռոգվել են ապօրինի տեղադրված խողովակներով

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են ապօրինի տեղադրված խողովակներով։ Այս մասին կատարված ուսումնասիրություններից հետո հայտարարություն է տարածել Պետական վերահսկողության ծառայությունը։

«Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Այս մասին հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:

«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ, յուրաքանչյուր մղման խողովակից (3-ից) 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ:

Հայտնաբերված խողովակաշարերով, նախնական հաշվարկով, ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։

Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էին Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ ՋՕԸ»-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիցներ:

«Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին։ Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,–ասված է հայտարարությունում:

https://www.facebook.com/StateControlServie/videos/2023674984368866/

© armtimes.com

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img