• November 23, 2020

Հայոց մեծ աղետն ու ողբերգությունը

Հայոց մեծ աղետն ու ողբերգությունը

Պատերազմում հայ զինվորը, սպան չի պարտվել, պարտվել է Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունն ու պետությունը։

Մենք մեր ինքնիշխանությունը կորցնելու եզրին ենք.

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով բանը կավարտվի, բայց դա միայն խաբկանք է: Քանի դեռ հնարավորություն կա, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, չգիտենք` գուցե նաև ԱՄՆ-ը, Իրանը, Ֆրանսիան հնարավոր ամեն ինչ վերցնելու են Հայաստանից ու Արցախից: Պարզվում է, որ Մարտակերտի շրջանի 6 գյուղ պետք է դատարկվի ու հանձնվի Ադրբեջանին: 2000 մարդ համալրելու է փախստականների շարքերը: Ոնց որ թե այդ պայմանագրում Մարտակերտի շրջանի գյուղերի մասին խոսք չկա, բայց Ադրբեջանը կարողանում է հանգիստ` առանց ավելորդ բախումների դրանք էլ վերցնել։ Շուշին, որ երբեք չի եղել բանակցությունների սեղանին, Շուշին էլ նվեր է արվում։

Եթե մի պահ գոնե գիտակցեք, թե ինչ ենք կորցրել։ Գերիներ ունենք, անհետ կորածներ, գոնե գերիներին գտեք, վերադարձրեք, անհետ կորածներ.. գերիների հարցը դեռ մնում է անհայտ. փոխարենը դուք արխային եք, որովհետեւ հույսներդ կապել եք ոգեզուրկ, պտուկից պաթոլոգիկ դուրսպրծուկների վրա, ինչպես միշտ, իսկ ցավի մեջ տառապող հոգիները, եթե մի պահ ձեզ պատկերացնեիք վշտի մեջ, սպասող մոր թրթռացող սրտերի. չէ, կարեւորը դուք պաշտպանված լինեք..

Թշնամուն անցած քաղաքների ու գյուղերի ցանկը.

Քաշաթաղի շրջան

1. Կովսական, 2. Միջնավան, 3. Որոտան, 4. Ալաշկերտ, 5. Աղաձոր, 6. Աղանուս, 7. Աղավնատուն, 8 Այգեհովիտ, 9. Այգեկ, 10. Արախիշ, 11. Արծվաշեն, 12. Արտաշավի, 13. Գանձա, 14. Գետամեջ, 15. Գետափ, 16. Գողթանիկ, 17. Դրախտաձոր, 18. Երիցվանք, 19. Իշխանաձոր, 20. Լեռնահովիտ, 21. Ծաղկաբերդ, 22. Ծիծեռնավանք, 23. Ծոբաձոր, 24. Կերեն, 25. Կումայրի, 26. Հակ, 27. Հակարի, 28. Հայկազյան, 29. Հոչանց, 30. Ձորափ, 31. Ղազարապատ, 32. Մամարք, 33. Մարտունաշեն, 34. Միրիկ, 35. Մշենի, 36. Մոշաթաղ, 37. Մուշ, 38. Նորաշենիկ, 39. Շալուա, 40. Սարատակ, 41. Սոնասար, 42. Ներքին Սուս, 43. Վակունիս, 44. Վաղազին, 45. Վան, 46. Վարդաբաց, 47. Վուրգավան, 48.Տիգրանավան, 49. Ուռեկան, 50. Փակահան, 51. Քաշունիք, 52. Քարեգահ

Մարտակերտի շրջան

1. Նոր Սեյսուլան, 2. Հովտաշեն, 3. Նոր Հայկաջուր, 4. Նոր Կարմիրավան, 5. Նոր Այգեստան, 6. Նոր Մարաղա, 7. Թալիշ, 8. Մատաղիս

Շահումյանի շրջան

1. Քարվաճառ, 2. Ակնաբերդ, 3. Նոր Բրաջուր, 4. Նոր Գետաշեն, 5. Դադիվանք, 6. Եղեգնուտ, 7. Զուար, 8. Նոր Էրքեջ, 9. Խարխափուտ, 10. Ծար,11. Նոր Կարաչինար, 12. Հավսաթաղ, 13. Նոր Մանաշիդ, 14. Չարեքտար, 15. Նոր Վերինշեն, 16. Քնարավան

Հադրութի շրջան

1. Հադրութ, 2. Ազոխ, 3. Ակնաղբյուր, 4. Այգեստան, 5. Առաջամուղ, 6. Առաքել, 7. Արեւշատ, 8. Բանաձոր, 9. Դրախտիկ, 10. Թաղասեռ,11. Թաղոտ,12. Խանձաձոր, 13.Ծակուռի, 14. Ծամձոր, 15. Կարմրակուճ, 16. Հակակու,17. Հարթաշեն, 18. Մարիամաձոր, 19. Մեծ Թաղեր, 20. Մոխրենես, 21. Նորաշեն, 22. Պլեթանց, 23. Ջրակուս, 24. Վարդաշատ, 25. Տող, 26. Տումի, 27. Ուխտաձոր, 28. Քյուրաթաղ, 29. Մեխակավան։

Շուշիի շրջան

1. Շուշի․ 2. Քարին տակ, 3.Լիսագոր Ասկերանի շրջան 1. Ավետարանոց, 2. Ակնաղբյուր, 3. Ջրաղացներ, 4. Մադաթաշեն, 5. Սղնախ, 6. Մոշխմհատ, 7. Ուղտասար 8. Արմենակավան

Մարտունու շրջան

1. Ջիվանի, 2. Շեխեր, 3. Զարդանաշեն, 4. Սարգսաշեն 5. Թաղավարդ, 6. Վազգենաշեն։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան