• August 19, 2022

Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ «Սուրմալու»-ում ապօրինի բացվել է 10 կրպակ. ոչինչ չի արել, բայց խոսում է

Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ «Սուրմալու»-ում ապօրինի բացվել է 10 կրպակ. ոչինչ չի արել, բայց խոսում է

Երեւանի նախկին քաղաքապետը սկսել է կենդանության նշաններ ցույց տալ: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ուժգին պայթյունը նրան ստիպել է խոսել:

Քաղաքապետն, անդրադառնալով պայթյունին, հայտարարել է. «Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների, և թե՛ քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից»:

Եւ ով է խոսում կանխարգելիչ գործողություններից: Մարդ, որը 2021 թվականի ապրիլի 6-ին նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո որեւէ կանխարգելիչ գործողություն չի արել: Որպես քաղաքապետ՝ Սուրմալու ստուգայց չի կատարել՝ պարզելու հրդեհից հետո անվտանգության կանոնները պահպանվել են, թե ոչ: Հիմա եկել եւ քաղաքացիներին ու պետական կառույցներին կոչ է անում կանխարգելիչ գործողություն անել:

Մինչդեռ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապամոնտաժման դեմ պայքարող Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ապօրինի բացվել է 10 կրպակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սկզբնաղբյուրը՝https://armlur.am/1206410/