• September 20, 2018

Հայաստանի կառավարությունը 24600 եվրո կվճարի մարտի 1-ի ցուցարարներից երկուսին

Հայաստանի կառավարությունը 24600 եվրո կվճարի մարտի 1-ի ցուցարարներից երկուսին

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման կապակցությամբ։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

Ըստ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումներից զերծ մնալու, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները՝ պարտավորեցնելով Հայաստանի կառավարությանը տուժողին՝ Վարդգես Գասպարիին, վճարել բարոյական վնասի համար 4000 եվրո:  Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին հայցը ներկայացրել էր 2008թ. սեպտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա: