• April 17, 2021

Համացանցում խոսվել է այն մասին, թե որ գործով է Ռուբեն Վարդազարյանը ցուցումներ տվել Անդրանիկ Սիմոնյանին

Համացանցում խոսվել է այն մասին, թե որ գործով է Ռուբեն Վարդազարյանը ցուցումներ տվել Անդրանիկ Սիմոնյանին

Համացանցում խոսվել է այն մասին, թե որ գործով է Ռուբեն Վարդազարյանը ցուցումներ տվել Անդրանիկ Սիմոնյանին, եթե դա եղել է Վահագն Աբգարյանի գործով՝ ուրեմն երկուստեք էլ հանցագործություն է կատարվել, որովհետև,

եթե ըստ Անդրանիկ Սիմոնյանի՝ Վարդազարյանն իրեն ցուցումներ է տվել դեռ անցած տարվա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին՝ նա պարտավոր էր այդ ժամանակ այդ ցուցումների մասին բարձրաձայնել և Վահագն Աբգարյանի գործով ինքնաբացարկ հայտնել՝ ասելով, որ իր վրա ճնշում կա։

 

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Մարինա Պողոսյանն՝ ընդգծելով, որ վերջինը ինքնաբացարկ չի հայտնել Վահագն Աբգարյանի գործով, այսինքն, թաքցրել է, որ եղել է որևէ ցուցում, հետևաբար, Անդրանիկ Սիմոնյանը այդ հանցակից է եղել, քանի որ այդ հանցագործության մասին իմացել է դեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ու կոծկել է։

«Ավելին, հանցակից դառնալով Վարդազարյանին՝ Սիմոնյանը մեկ այլ հանցագործություն էլ է կատարել, նա կալանքի տակ է պահել մի մարդու, ում չպետք է պահեր կայանքի տակ։ Ես չգիտեմ, ինչ ցուցումների մասին է խոսքը, եթե ցուցումներ է տրվել ու մարդը դրա հետևանքով այժմ պահվում է կալանքի տակ, որի պատճառով մարդը գնացել է հացադուլի, ընդ որում, ոչ թե նրա համար որ իրեն ազատ արձակեն, այլ որպեսզի արդարություն լինի և իր նկատմամբ դատ լինի»։

Պողոսյանն ընդգծեց, որ Անդրանիկ Սիմոնյանը դատական նիստերն անցկացրել է օրենքի կոպտագույն խախտումներով։ «Նա փաստացի եղել է Ռուբեն Վարդազարյանի ամենահնազանդ դատավորներից, եթե եղել է ցուցում նա այդ ցուցումներով կալանքի տակ է պահել Աբգարյանին, եթե իհարկե այդ գործը վերաբերում է Աբգարյանին, ոչ թե որպես խաղաքարտ հիմա էլ օգտագործվում է այդ անունը։

https://armdaily.am/?p=134044&l=am