• May 30, 2019

Հակակոռուպցիոն բլոգը հայտարարում է նոր նախաձեռնության մասին

Հակակոռուպցիոն բլոգը  հայտարարում է  նոր նախաձեռնության մասին

Հակակոռուպցիոն բլոգը սկսում է սեփական վեթինգը:

Մենք դիմելու ենք հանրության օգնությանը  համապարփակ ու լրիվ  տեղեկատվություն ստանալու այն պաշտոնյաների ունեցվածքի և գործունեության վերաբերյալ, ում  կոռուպցիոն,  հակաօրինական  գործարքների  մասին ունենք բազմաթիվ բողոքներ:

Եթե ունեք հստակ տեղեկություններ  նշված անձի անօրինական գործողությյունների, ինչպես նաև  ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ   կարող եք  դիմել Հակակոռուպցիոն բլոգ:

 

 

Վիգեն Մեսրոպյան

ՀՀ  քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի  քննության  գլխավոր վարչության  պետի տեղակալ

 

Վերջինս 2014-2018թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ: Ունենք բազմաթիվ  փաստեր ներկայացված վերջինիս գործողություններից/ անգործությունից տուժած քաղաքացիների կողմից (պատվերով սարքված և կոծկված քրեական գործերի մասին):