• July 9, 2019

«Հակակոռուպցիոն բարձրախոս» – բարձրաձայնի՛ր կոռուպցիայի մասին

«Հակակոռուպցիոն բարձրախոս» – բարձրաձայնի՛ր կոռուպցիայի մասին

«Վելես» հասարակական կազմակերպության Հակակոռուպցիոն բլոգը սկսում է նոր նախագիծ՝ «Հակակոռուպցիոն բարձրախոս», որի շրջանակներում քաղաքացիներին հնարավորություն է տրվելու տեսախցիկի առջև բարձրաձայնել իրենց նկատմամբ տեղի ունեցած անարդարությունների մասին, որոնք պետական մարմինների ու պաշտոնյաների կոռումպացվածության արդյունք են։

Քաղաքացիները տեսախցիկի առջև պատմելու են, թե ինչ է տեղի ունեցել և ովքեր են մեղավորները՝ դիմելով իրավապահ մարմիններին։

 

«Հակակոռուպցիոն բարձրախոս»ի միջոցով Ձեր խնդիրը բարձրաձայնելու համար զանգահարեք (010) 578551, (098) 615663  կամ ուղարկեք նամակ մեր էլեկտրոնային փոստին՝ [email protected]

 

«Վելես»  ՀԿ