Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Կրասնոդարում ոչ մեկ չի ուզում գնա կռիվ. հայերը հիմնականում ասում են՝ եթե պետք է գնանք, ավելի լավ է գնանք մեր Հայաստանի համար կռվենք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո, որը մեկնարկել է սեպտեմբերի 21-ից, մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են Հայաստան գալիս։

«Ռուսաստանի պաշտպանության, նրա ինքնիշխանության և ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացման առաջարկը», – ասել է Պուտինը։

Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահի տեղակալ Սիրուշ Թումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև խուճապ չկա, բայց Կրասնոդարի հայերից շատերն են, որ այս իրադարձությունների ֆոնին ցանկանում են վերադառնալ Հայաստան. «Կոնկրետ թվեր չեմ կարող ասել, բայց Հայաստան վերադառնալ ցանկացողները շատ են: Բայց ճիշտ չի լինի ասել, թե խուճապային տրամադրություններ են: Հայերը հիմնականում ասում են՝ եթե պետք է գնանք կռիվ, ավելի լավ է գնանք մեր Հայաստանի համար կռվենք: Բայց չկան այդպիսի մարդիկ, որոնք ասեն՝ ուզում ենք այստեղ գնանք, պայքարենք, կռվենք: Ոչ մեկն էլ չի ուզում գնա պատերազմ, բոլորն էլ ուզում են, որ խաղաղ լինի երկիրը: Քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ լարված են, շատերը կան, որ ասում են՝ ուզում ենք գնալ, մեր հայրենիքի համար պայքարել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը  այստեղ՝ https://www.1in.am/3169664.html

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img