Կիրակի, 1 Հունիսի, 2025
22.1 C
Yerevan

Կստեղծվի ներքին գործերի նախարարություն․ ԱԻՆ գործունեությունը կդադարեցվի

Կդադարեցվի արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, և կստեղծվի ներքին գործերի նախարարություն։ Կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու նախագիծը հավանության արժանացավ գործադիրի՝ նոյեմբերի 24-ի նիստում։

Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ապահովել ոստիկանության ոլորտի թե խորհրդարանական, թե քաղաքացիական վերահսկողություն։

«Փաթեթային լուծմամբ առաջարկվում է զուգահեռաբար դադարեցնել արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, և որպես անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ՝ գործունեության դադարեցման համար։ Այսինքն, նախագծերի ընդունումից հետո որոշակի կարճ ժամանակահատված ունենալու ենք կառավարության 13 անդամ, որից հետո, երբ ամբողջությամբ դադարեցվի ԱԻՆ գործունեությունը, կվերադառնանք 12 անդամով գործունեության ծավալմանը»,- ասաց Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խոսքը միայն նախարարությունների թվի փոփոխության և օպտիմալացման մասին չէ․ «Այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է։ Խոսքը ծառայության նոր որակի մասին է»,- նշեց նա։

Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանության պետը և փրկարար ծառայության ղեկավարը կլինեն նախարարի տեղակալներ։ Ոստիկանապետը կլինի նաև Անվտանգության խորհրդի անդամ։ Ներքին գործերի նախարարը կունենա ևս երկու տեղակալ, որոնք կիրականացնեն բացառապես քաղաքացիական գործառույթներ։

Տեղակալները ներքին գործերի նախարարի առաջարկությամբ նշանակվելու և ազատվելու են վարչապետի կողմից, իսկ ծառայությունների ղեկավարներին միանգամից նշանակելու է վարչապետը։

«Ոստիկանության զորքերը կձևակերպենք որպես ոստիկանության գվարդիա և այն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այսօր ունեն ոստիկանության զորքերը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ նախարարության ձևավորման մեկնարկից պետք է սկսվի կամավոր ատեստավորման գործընթացը՝ ոստիկանության և փրկարար ծառայողների աշխատավարձերը առնվազն կրկնապատկելու նպատակով։

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img