Կիրակի, 1 Հունիսի, 2025
27.1 C
Yerevan

Կուսակցություններին աուդիտ կանեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները շարունակում են ընդլայնվել ու քաղաքական հնչեղություն ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս կառույցին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկումը: Պայմանագրի գնի որոշման համար հանձնաժողովը կուսակցություններից պահանջել եւ ստացել է աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները, որոնք տրամադրվել են աուդիտորական կազմակերպություններին՝ ներկայացնելու գնառաջարկներ:

Տեղեկացնենք, որ այսօրվա դրությամբ պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի 2 տոկոսը: Այդպիսիք են իշխող «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը։

Նշենք, որ աուդիտորական ծառայությունների ձեռք բերման գումարը կազմում է 10 մլն 84 հազար դրամ, որից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 4,8 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 810 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 960 հազար դրամ, «Հայաստան» դաշինք՝ 3 մլն 514 հազար դրամ, որում ներառված են «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 2 մլն 320 հազար դրամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ 1 մլն 194 հազար դրամ։

Մյուս կուսակցություններինը՝ 9 մլն 300 հազար դրամ, որից Հայաստանի դեմոկրատական՝ 1 մլն 170 հազար դրամ, «Մեր տունը Հայաստանն է»՝ 1 մլն 230 հազար դրամ, «Հայրենիք»՝ 1 մլն 455 հազար դրամ, «Ապրելու երկիր»՝ 1 մլն 485 հազար դրամ, Հայաստանի հանրապետական՝ 3 մլն 120 հազար դրամ, եւ «Լուսավոր Հայաստան»՝ 840 հազար դրամ:

Ամբողջությամբ հոդվածը` Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img