• October 29, 2018

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի միլիարդները

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի միլիարդները

ՀՀ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (01/06/2018) հետո 2018 թվականի հունիսի 27-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Այսպիսով՝ Գուլոյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ բնակարան եւ մեկ առանձնատուն: Ըստ հայտարարագրի՝ նախկին մարզպետը չունի ավտոմեքենա: Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ՝ Գուլոյանն ունեցել է 24 մլն 960 հազար դրամի բաժնեմաս:

Կարապետ Գուլոյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություն 1 մլրդ 38 մլն 30 հազար դրամի չափով:

Գուլոյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ կազմել են 1 մլրդ 400 մլն դրամ եւ 548 հազար 25 դոլար:

Այս տարվա հունվարի 1-ին՝ մինչ պաշտոնական պարտականությունների դադարեցման օրը, Գուլոյանն ունեցել է 3 մլն 995 հազար 828 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: Գուլոյանը ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

© «Հայկական ժամանակ»