• September 15, 2022

Կոլեգիայի նի՞ստն է կարեւոր, թե՞ երկրում առկա վիճակը. դատախազները լուռ են ու անհանգստացած

Կոլեգիայի նի՞ստն է կարեւոր, թե՞ երկրում առկա վիճակը. դատախազները լուռ են ու անհանգստացած

Այս պահին Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ է: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտ է տալիս աշխատակիցներին: Քիչ առաջ Գլխավոր դատախազություն ժամանեց նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանը: 

ArmLur.am –ը Գլխավոր դատախազության դատախազներից, ինչպես նաեւ տարբեր վարչական շրջանների դատախազներից հետաքրքրվեց, որ երկրում ավերածություններ են, տարածքային կորուստներ, 105 զոհ , իսկ իրենք այսօր եկել են Կոլեգիայի նիստի, արդյոք սա է այսօրվա կարեւոր գործառույթը, ուրիշ անելիք չունե՞ն: Անհանգստացած չեն երկրում առկա վիճակով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հայաստանում արդեն երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, ինչի հետեւանքով, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունենք 105 զոհ, եւ հակառակորդը 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից։ Այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել: Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ կլինի, որից հետո Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա դատախազությանը եւ գլխավոր դատախազի ղեկը կհանձնի Աննա Վարդապետյանին: Հիշում եք՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց:

Դատախազ Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ խոնարհվեց եւ քայլելով հեռացավ դատախազությունից, ինչպես սրբավայրից կբաժանվեր: Հետաքրքիր է՝ Արթուր Դավթյանը կհամբուրի արդյոք դատախազության շենքի դուռը՝ ձեռքերը միացնելով, ինչպես աղոթքի ժամանակ, եւ կխոնարհվի, թե այլ կերպ կհեռանա»։

Մանրամասները՝ տեսանյութում