• May 12, 2022

Կիբեռհանցագործությունների պայմանական 10.000 դեպքերից իրավապահ մարմիններին հայտնի է դառնում միայն 10-ից 100-ը, բացահայտվում՝ 1-ից 10-ը․ Ռոբերտ Ադիլխանյան

Կիբեռհանցագործությունների պայմանական 10.000 դեպքերից իրավապահ մարմիններին հայտնի է դառնում միայն 10-ից 100-ը, բացահայտվում՝ 1-ից 10-ը․ Ռոբերտ Ադիլխանյան

իբերհանցագործություններն այնքան արագ են տարածվում, ձևափոխվում, վերափոխվում, որ դրանց ինչ-որ քրեաիրավական սահմանների ու սահմանումների մեջ տեղավորելը միշտ չէ, որ հնարավոր է լինում կատարել։

Այս մասին Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշում է ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը։

Նրա կարծիքով՝ կիբեռհանցագործությունը ինտելեկտուալ հանցագործություն է։ Ռոբերտ Ադիլխանյանը ոլորտի ամենահնաբնակն է, 10 տարի առաջ առաջին կիբեռհանցագործության վերաբերյալ քրեական գործ քննող քննիչն է հանդիսացել։ Նրա հետ զրուցել ենք մասնագիտության, ոլորտում առկա իրավիճակի, վտանգների ու առաջիկա անելիքների մասին։

Ամբողջական հոդվածը այստեղ