• September 14, 2018

Կարեն Կարապետյանի օրոք հիմնված կենտրոնը լուծարվեց

Կարեն Կարապետյանի օրոք հիմնված կենտրոնը լուծարվեց

Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին հատկացվել է 33․2 միլիոն դրամ՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով»։

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ը ստեղծվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք։ Կենտրոնի նպատակն էր երկրի զարգացման երկարատև ռազմավարություններ մշակելը։

Ըստ Կարեն Կարապետյանի՝ հիմնադրամի միջոցով խթանվելու էին տնտեսության տարբեր ճյուղերը՝ գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, փոքր ու միջին գործարարությունը։