• October 6, 2022

Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումասյանցն ընտրվեցին ԲԴԽ անդամ. նրանք երդվեցին

Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումասյանցն ընտրվեցին ԲԴԽ անդամ. նրանք երդվեցին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ պատգամավորների 67 կողմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը:

Նրանց թեկնածություններն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ԲԴԽ նորընտիր անդամները երդվել են ԱԺ ամբիոնից եւ ստորագրելով երդման տեքստը՝ ստանձնել պաշտոնը: