• May 23, 2023

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրը «ճանաչում է» Արցախը որպես անկ

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրը «ճանաչում է» Արցախը որպես անկ

Տնտեսագետ Տիգրան Մուրադյանը գրում է.

 

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրը «ճանաչում է» Արցախը որպես անկախ պետություն (լուսանկարի փաստաթուղը 23.05.2023 թվագրման է).

 

Տեխնիկական հարցերում չխորացած ընթերցողը պետք է իմանա, որ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը ոչ թե վերցրել է որևէ ազատամարտիկի օրագրից կամ Պիոներ կանչ թերթի հոդվածից, այլ այն տասնյակ, հարյուրավոր` ՀՀ֊ում ընդունված իրավական ակտերից, որտեղ Արցախը փաստացի կրում է պետական ատրիբուտներ, ինչպես օրինակ Թայվանը կամ Կոսովոն։

Արցախի Հանրապետությունը ունի միջազգային ընդունված կարգավիճակ, դա «չճանաչված պետության» կարգավիճակն է և նման տասնյակ պետություններ խաղաղ և հանգիստ գոյատևում են։