Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
15.1 C
Yerevan

Կաշառք տալու գործով մեղադրվող ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրենը ընդունել են իրենց մեղքը

Հայաստանի հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ  սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց  ձևավորված ընտրաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի  մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք  գումարը  որպես ընտրակաշառք  բաժանել են տարածքի ընտրողներին` ՀՀԿ  կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար (յուրաքանչյուրին 10-հազարական դրամ):

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառմանը տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նշված երկու անձնանց, ինչպես նաև  կաշառք տալու հարցում նրանց օժանդակած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և քրեական գործը 11 մեղադրանքների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ի դեպ, բոլոր մեղադրյալներն էլ իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են: Այս գործով դատաքննություն դեռևս չի ավարտվել»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Նրա խոսքով` առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ողջ շղթան:

«Ծառայությունում քննվող մի քրեական գործով վերսկսված նախաքննության ընթացքում` սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, դատարան են ներկայացվել 14 միջնորդություններ` խուզարկության, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վերծանելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու համար»,- հայտնեց Խաչատրյանը:

Նա նաև հավելեց, որ տարբեր հասցեներում միաժամանակ իրականացվել են մի շարք  խուզարկություններ, կատարվել 64 զննություն, առգրավվումներ,  մի շարք առերեսումներ, դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննության մարմիններին շուրջ մեկ տասնյակ հանձնարարություններ:

© Lragir.am

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img