• February 11, 2019

Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը

Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը

Փետրվարի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Դատավոր Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը:

Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ:

© Armtimes.com