• December 20, 2021

Կադրային սովը հասավ ԱԱԾ.Սահմանապահ զորքերի հրամանատարին կազատե՞ն

Կադրային սովը հասավ ԱԱԾ.Սահմանապահ զորքերի հրամանատարին կազատե՞ն

Տևական ժամանակ է, ինչ մամուլում շրջանառվում են տեղեկություններ,որ իշխանությունները կանգնել են կադրային սովի առաջ եւ չեն կարողանում Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին ազատել եւ նրա փոխարեն նոր ԳՇ պետ նշանակեն:

Սակայն Կադրային սովը միայն Պաշտպանության նախարարությունում չէ:Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն տեւական ժամանակ է , ինչ ԱԱԾ սահմանապահ զրքերում խոսակցություն է պտտվում այն մասին, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանին ցանկանում են ազատել պաշտոնից եւ նրան փոխարինել այլ անձով :

Մեզ հասած լուրերի համաձայն քաղաքական իշխանությունները երկու անձի առաջարկ են արել,որոնցից մեկը եղել է ՊՆ-ից, սակայն ըստ Սահմանապահում տարածված խոսակցոթյուների վերոնշյալ երկու անձիք հրաժարվել են ստանձնել Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը: Փաստ է մեկ բան,որ այս օրերին ակտիվ քննարկվում է Սահմանապահ զորքերի հրամանատարի ազատման հարցը,իսկ թե որքանով այս խոսակցությունները իրականություն կդառնան հետեւենք զարգացումներին: