• November 16, 2023

Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

 

Մասնավորապես՝

 

  • Ռաֆայել Մանուկյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:

 

  • Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Սաշիկ Ավետիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Սոնա Մարգարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Արսեն Գևորգյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

 

  • Արտակ Թադևոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ից:

 

  • Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Աշոտ Կոստանյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

 

  • Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արծրուն Ալեքսանյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Իգոր Ալավերդյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Արբակ Զաքարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Արտակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պողոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Տաթևիկ Խաչատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Արման Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Արման Ալիխանյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Տիգրան Հակոբյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռոբերտ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

 

  • Հայկուհի Ղարիբյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Վարդան Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Սերգեյ Միրզոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Դավիթ Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Գեղամ Մկրտչյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Արսեն Մկրտչյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տիգրան Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Գրիգոր Հարությունյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արթուր Սարգսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Գոհար Ադոնցը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազի պաշտոնին:

 

  • Գևորգ Ավետիսյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

 

  • Վազգեն Վարդանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի դատախազի պաշտոնից:

 

  • Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Համլետ Ադամյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի պաշտոնին: