• December 5, 2022

Խաչատրյանների ամերիկյան առանձնատունը կրկին վաճառքում է. գինն իջեցվել է 7,5 մլն դոլարով. «Հետք»

Խաչատրյանների ամերիկյան առանձնատունը կրկին վաճառքում է. գինն իջեցվել է 7,5 մլն դոլարով. «Հետք»

«Հետք»-ը տեղեկացնում է, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան շքեղ առանձնատունը կրկին հանվել է վաճառքի:

Եթե այս տարվա ապրիլի 7-ին տունը վաճառքի էր դրվել 63.500.000 դոլարով, իսկ նոյեմբերի 3-ին հանվեց շուկայից՝ այդպես էլ չվաճառվելով, ապա օրեր առաջ՝ նոյեմբերի 30-ին, անշարժ գույքը կրկին վաճառքի է հանվել, բայց այս անգամ 7,5 մլն դոլար ավելի էժան՝ 56.000.000:

Հիշեցնենք, որ 2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) 14,4 մլն դոլարով ձեռք է բերել Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, և նրա կառավարած «Veto Trust»-ը:

Ըստ համացանցում առկա տվյալների՝ տունը շուկա է հանել «RE/MAX» ընկերությունը, որն անշարժ գույքի շուկայում աշխարհի ամենախոշոր գործակալություններից է: