• November 1, 2022

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» հարթակի շրջանակում հանդիպման նախապատրաստումը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» հարթակի շրջանակում հանդիպման նախապատրաստումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ։ Զրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան) տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում հանդիպման նախապատրաստմանը։ «3+3» ձևաչափի նպատակն է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Բոլոր երկրները, բացի Վրաստանից, դրա գործունեության վերաբերյալ համաձայնություն են տվել:

Թբիլիսին հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցությամբ «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։ 

https://oragir.news/hy/material/2022/11/01/60926