• January 6, 2023

«Լաչինի ճանապարհին ակցիան կշարունակվի մինչև արդյունքի հասնելը»․ Ալիզադե

«Լաչինի ճանապարհին ակցիան կշարունակվի մինչև արդյունքի հասնելը»․ Ալիզադե

«Լաչինի ճանապարհին ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի արդյունքի հասնելու համար»,

– այսօր մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության էկոլոգիական անվտանգության պետական ծառայության ղեկավար Հիքմեթ Ալիզադեն՝ խոսելով ադրբեջանցիների կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակելու մասին։

 

«Ակցիայի մասնակիցները պահանջում են այդ տարածքում մոնիտորինգ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ: Կարծում եմ՝ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի արդյունքի հասնելու համար»,- ասել է նա: