• July 26, 2022

«Իրավունք». Արթուր Դավթյանի հրաժեշտն ու Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն հարթ չի անցնի

«Իրավունք». Արթուր Դավթյանի հրաժեշտն ու Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն հարթ չի անցնի

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ այս օրերին հարաբերական լռություն են պահպանում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, բոլորովին էլ չի նշանակում, թե նրանք հետ են կանգնել իրենց պահանջներից:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտն ու նրան փոխարինելու եկող Աննա Վարդապետյանի պաշտոնի ստանձնումը հարթ չի անցի: Զոհվածների ծնողներն ու հարազատները, նրանց աջակիցները պատրաստվում են հուժկու ակցիաների, որի մեկնարկը կտրվի հենց գլխավոր դատախազության դիմաց, ինչի համար այս անգամ որոշել են ամենայն մանրամասնությամբ պատրաստվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում