• August 4, 2020

Իշխանությունները փափուկ բարձ էին դնում ակտիվիստների գլխի տակ, իրենց գրպանի ակտիվիստներին վարժեցնելով

Իշխանությունները փափուկ բարձ էին դնում ակտիվիստների գլխի տակ, իրենց գրպանի ակտիվիստներին վարժեցնելով

Ինչպես գիտենք, մինչեւ հիղափոխություն, այսօրվա իշխանությունները, հանձին Նիկոլ Փաշինյանի, հայտարարել էին, որ Ամուլսարի հետ կապված խնդիրները լուծելի են, եւ մի մեծ, փափուկ բարձ դրել, թե տեղի բնակչության, թե տարիներով Ամուլսարի համար պայքարած ակտիվիստների գլխի տակ։

«2005 թվականի Սահմանադրության մեջ նշված էր, որ պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը, այսինքն՝ այդ բեռը դրված էր պետության վրա: Այդ պարտավորությունը պետությունից փոխանցվել է մարդուն, որը դա անելու որեւէ գործիք չունի՝ բացի փողոց դուրս գալը եւ բողոքի ցույցեր անելը։ Քաղաքացին իր փոքր միջավայրում գուցե կարող է ինչ-որ բաներ անել, բայց եթե հանքարդյունաբերություն է եւ պետությունը պարտավորություն չունի պահպանելու շրջակա միջավայրը, այդ պարտավորությունը դնում է ժողովրդի վրա, որ ի՞նչ անի քաղաքացին։ Ամուլսարի նման սարերում 2 տարի նստի ու պաշտպանի՞։ Այսինքն՝ հիմա Ամուլսարի պաշտպաններին ինչ-որ հարցերում մեղադրում են, բայց ստացվում է, որ այդ մարդիկ իրենց սահմանադրական պարտականությունն են կատարում»։ Օրեր առաջ կառավարության շենքի դիմաց մի քանի ջահելներ պահանջում էին հանքի շահագործումը արագացնել, որովհետեւ նրանք անգործ են մնացել։ Արտակարգ դրության պայմաններում գիտենք, որ հավաքները անթույլատրելի են, բայց չգիտես ինչու այդ մի քանի ջահելները, որը իրենց պահանջով հասել էին կառավարության շենքի դիմաց, ոչ ոստիկանները նրանց խանգարեցին, որ իրականացնեն իրենց ակցիան, ոչ էլ կառավարությունը, որ ուշադրություն դարձրեց խնդրին։ Այսինքն ստացվում է, որ ընտրովի է դարձել ակցիաները, ինչպես նաեւ այն, ինչ արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում պարետատան օրենքով։ Հանգիստ կարող ենք ասել, որ այդ ակցիայի մասնակիցները ուղղորդված էին, որովհետեւ չի լինում այնպես, որ երկիրը բաժանարար գծեր ունենա, ինչպես ժամանակին ասում էր ընդդիմադիր գործիչ Փաշինյանը, իսկ այժմ վարչապետության իր տարիներին ակնհայտ երեւում են այդ բաժանարար, եւ խտրական գծերը։

Լիդիանն անցած գիշեր արել է իր գործը։ Անգամ այն աստիճան արհամարհելով ՀՀ ոստիկանությանը, որ օրերով պայքարած տղաների դոմիկները տեղափոխել է, տեղը տեղադրելով իրենը։ Այսինքն Ամուլսարի երկրորդ հենակետը` Լիդիանը ինքնագլուխ հանել է իր դոմիկն է տեղադրել։

Ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ ակտիվիստը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ ոստիկանություն։ «Հարգելի ՀՀ ոստիկանություն, Լիդիան հանցագործ ընկերությունը այս գիշեր թքած է ունեցել ողջ ոստիկանական համակարգի վրա, արհամարհել է ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանի կողմից տրամադրված այս փաստաթուղթը, որով հստակ գրված է, որ ճանապարհի որ հատվածն է Լիդիանինը, որ հատվածն է հանրային սեփականություն։ Հիշեցնենք, որ ընկերությունը չի մասնակցել նշագրումներին՝ հղում անելով ղեկավարության թույլտվության բացակայությանը՝ հրաժարվել է մասնակցությունից։ Ոստիկանությունը նաև տեղեկացրել են, որ ողջ գործընթացը տեսանկարահանվել է։ Ոստիկանության պատասխանում գրված է․ «Այսպիսով, պարզվել է, որ շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաև այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետևապես` ներխուժում առկա չէ»:

Եթե ոստիկանությունը հանդուրժեց Լիդիանի այս գործելաոճը եւ այս հանցագործությունը, ուրմեն հանցագործ ընկերությունը, փաստորեն, կարողացավ շրջանցել մեր երկրի իրավապահ համակարգին ու թքած ունեցավ բոլոր նորմերի, օրենքների ու իրավունքների վրա, իսկ մեր իրավապահ համակարգը ոչինչ չձեռնարկեց։

Ինչ է ստացվում, որ արտակարգ դրության պայմաններում, որոշել են արագ լուծել Ամուլսարի աղմկահարույց հարցը, եւ փորձել անցնել բոլոր նորմատիվ ակտերի, եւ որ ամենակարեւորն է, պահը օգտագործել ի շահ Լիդիանի։ Իսկ թե նույն իշխանությունները, որ այժմ աչք են փակում տեղի ունեցող անարդարությունների վրա, ինչու եկան իշխանության նույն հարցերի, ու իբր պատճառները վերացնելու մարմաջով, պարզ է, որ էլի ձեռնտու է։ Բայց ով կսպասեր, որ նախկին հանցագործ իշխանությունների կիսատ թողած գործը, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները կյանքի կկոչեն։

Հ.Գ. Աղետի առաջ կկանգնի Հայաստանի Հանրապետության բնակչությունը եթե կառավարությունը թույլ տա շահագործվի Ամուլսարը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ ուսումնասիրությունները կան որն հիմք է հանդիսանում Լիդիանին սնանկ ճանաչել եւ թույլ չտալ այնտեղ կոնկրետ ներդրումներ արվի` վաճառելու նպատակով։ Բայց հենց այսօր ոստիկանության ուղեկցությամբ վերոհիշյալ ընկերությունը սկսել է նպատակներ իրականացնել ու սա պետք է հրատապ կասեցնել։

Հեղինակ ՝Ա․ Հայրապետյան

Լուսանկարը` Հայկական բնապահպանական ճակատ Ֆբ էջից