Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
15.1 C
Yerevan

Ինքնաբացարկի և խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները փոխարինում են իրար, որոնք մանիպուլյացիոն գործիքներ են․ Մարինա Պողոսյան

«Արդեն չորս ամսից ավել է դատավարությունը  շարունակվում է և մենք չենք կարողանում մտնել դատաքննության փուլ, որովհետև ինքնաբացարկի միջնորդությունները և խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները փոխարինում են իրար և դրանք ընդամենը մանիպուլյացիոն գործիքներ են, որով հետաձգվում է դատաքննությունը և սա նաև իրավունքի չարաշահում է»,

— այդ մասին դատարանում հայտնելով իր դիրքորոշումը՝ Քոչարյանի փաստաբանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ, ասաց տուժողի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը։

Նա նշեց, որ ի վերջո կան տուժողներ, կան տուժողների ներկայացուցիչներ և տուժել է մի ամբողջ ժողովուրդ։

Տուժողի մեկ այլ ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ գտնում է բացարկի հիմքերը ճիշտ չեն ներկայացվել և դրանք իր համար ընդունելի չեն։

«Դատարանի կողմից առ այսօր  միայն քննարկվել է իր դեմ ուղղված ինքնաբացարկները և խափանման միջոցի հարցերը։ Գտնում եմ նաև, որ դատարանի կողմից կայացված որոշումները վերաքննության, վճռաբեկության կարգով բողոքարկվել են և դա դաշտին հատուկ և հասու գործընթաց է»,- ասաց Սեդա Սաֆարյանը և խնդրեց դատավորին մերժել բացարկի միջնորդությունը։

Իսկ տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանն ասաց, որ ինքն ակամայից հիշեց հայտնի դերասանուհի Գալյա Նովենցի՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում  արած մի արտահայտություն։

«Վառեմ մարեմ, վառեմ մարեմ», նույնը հիմա փաստաբաններինն է, ինքնաբացարկ, գրավի դիմաց, ինքնաբացարկ գրավի դիմաց։ Ամբաստանյալ Քոչարյանը երեկ չէ առաջին օրը շատ լավ հայտարարություն արեց, որ ինքը կողմ է, որ շուտափույթ անցնենք դատական հիմնական փուլ։ Ես ստեղ տեսնում եմ շահերի բախում, նրա փաստաբանները մի բան են ասում, ամբաստանյալ Քոչարյանն ասում է, որ ինքը շահագրգռված է մտնել դատաքննության փուլ»,- ասաց Սարգիս Քլոյանը և նշեց, որ միանում է մեղադրող կողմին և խնդրեց, որ դատավորը մերժի ինքնաբացարկի միջնորդությունը։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 16․00-ին։

© Newarmenia.am

 

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img