Ինչ հիմքով է դատախազությունը քրեական հետապնդում հարուցում դատավորի դեմ

Ինչ հիմքով է դատախազությունը քրեական հետապնդում հարուցում դատավորի դեմ

Oragir.news-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննում է Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասով։

Խոսքը վերաբերում է միայն քրեական հետապնդում հարուցելու թույլտվությանը, լիազորությունների կասեցմանը, կալանավորման մասին խոսք չկա։

Թեեւ դատախազությունը չի հայտնել, թե որ դատավորի մասին է խոսքը, բայց «Հետքը» գրել էր, որ խոսքը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի մասին է։

Oragir.news-ին հաջողվեց պարզել, որ դատախազության միջնորդության հիմքում դատավորի հայտարարագրում հայտնաբերած առերեւույթ խախտումներն են, իրավապահների կարծիքով՝ կեղծ տվյալներ լրացնելը։ Մասնավորապես, ըստ դատախազության՝ դատավորը փոխառություն է տվել, բայց այդ մասին հայտարարագրում չի նշել, մինչդեռ իրականում փոխառության մասին նշում կա։

Նշենք, որ Անի Հարությունյանի դեմ քրեական հետապնդման հարուցումը կապված է մեկ այլ դատավորի՝ Գեւորգ Նարինյանի դեմ հարուցված քրգործին։ Դեռեւս Նարինյանի դեմ քրեական գործ հարուցելու ժամանակ հայտնի էր դարձել, որ Հարությունյանին Նարինյանին փոխառություն է տվել, այսպես ասած՝ օժանդակել է փողերի լվացմանը։

Այդ ժամանակ, սակայն, Հարությունյանը գործով չներգրավվեց, միայն Սնանկության դատարանի դատավորներ Նարինյանի եւ Կուբանյանի լիազորությունները կասեցվեցին։ Որոշ ժամանակ անազատւթյան մեջ մնալուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Նարինյանը ազատվեց կալանքից։

Ամբողջական հոդվածը այստեղ ՝https://oragir.news/hy/material/2022/10/11/58717