• August 17, 2021

Ինչու է դատավոր Խանդանյանի դեմ վարույթ հարուցվել. նա 2,5մլն դոլարով ցանկացել է բաժնեմաս գնել

Ինչու է դատավոր Խանդանյանի դեմ վարույթ հարուցվել. նա 2,5մլն դոլարով ցանկացել է բաժնեմաս գնել

Ինչպես հայտնի է, ԲԴԽ վարույթում է գտնվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու հիմքով հարուցած վարույթը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ։

Իսկ հանձնաժողովի համար վարույթը հարուցելու համար հիմք է հանդիսացել Արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալության ժ/պ-ի դիմումը։ ԲԴԽ-ի օգոստոսի 12-ին կայացած նիստը հետաձգվել է, Գագիկ Խանդանյանը գտնվում է արձակուրդում, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 23-ին։

ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ վարույթի պատճառն այն է, որ դատավոր Խանդանյանը ՍՊԸ-ում մոտ 2,5մլն դոլարով բաժնեմաս է ձեռք բերել, ինչը հանձնաժողովը դիտարկել է անհամատեղելիության պահանջների խախտում։ Մեզ տեղեկություններ էին հասել, որ դատավորը բաժնեմասը ձեռք բերելուց որոշ ժամանակ անց այն հանձնել է հավատարմագրային կառավարման։ Փորձեցինք տեղեկություններըն ճշտել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանից։

Ամբողջական հոդվածը այստեղ՝https://armdaily.am/?p=147971&l=am