• March 31, 2021

Ինչո՞ւ երեխուս տարան, կորցրին, իրե՞նց համար էի ունեցել. անհետ կորածի ծնողը՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչո՞ւ երեխուս տարան, կորցրին, իրե՞նց համար էի ունեցել. անհետ կորածի ծնողը՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում այսօր պատգամավորները հանդիպում են ունեցել անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։

Հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անհետ կորած Դավիթ Ասոյանի մայրն ասաց, թե հոկտեմբերի 10-ից մինչեւ օրս որեւէ տեղեկություն չունի իր որդու մասին, որը  ժամկետային զինծառայող է։ «Երեխուս վերցրեցին, տարան կորցրին, իրե՞նց համար էի ունեցել: 6 ամիս դժոխքի մեջ եմ ապրում: Ինչո՞ւ են պահում իմ երեխուն: Ես հարց եմ տալիս Գոռ Իշխանյանին, որ երեխաս հայտնվել է ռազմականում, տեղյա՞կ ես… Նա պատասխանում է՝ հնարավոր չէ, որ այդ վաշտից ինչ-որ մեկը ողջ վերադառնար… Էլի դեպքեր կան, որ երեխան հայտնվել է ռազմականում ու անհետացել է»,- նշեց անհետ կորածի մայրը՝ կասկած հայտնելով, որ հնարավոր է թաքցնում են իր որդուն՝ ինչ-որ բան թաքցնելու համար կամ դիտավորյալ հանձնել են թշնամուն նոյեմբերի 11-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/354228.html

© factor.am