Երկուշաբթի, 2 Հունիսի, 2025
24.1 C
Yerevan

Ինձ թվում է հենց Դիանա Գասպարյանն ու Սուրեն Պապիկյանն էլ ձայնագրել են ու հրապարակել, որ իրենց Աստվածը վերընտրվի, թե տեսեք Նիկոլին հիմա էլ Դիանան դավաճանեց. Մարինա Պողոսյան

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին,

ասաց, որ նախորդ անգամ զգուշացրել էր, որ գաղտնի ձայնագրումների հրապարակումները ավելի հաճախակի կդառնան։ «Արդեն օրեր առաջ Ձեզ հետ հարցազրույց տալուց էլ ասել եմ, որ այս ձայնագրությունները, այս կեղտոտ վարտիքներ կախելը բնականաբար հանրության մեջ շատանալու են։

Սա նաև նպատակ ունի հանրության ուշադրությունը ինչ-որ ուղղություններից շեղել, սա նույն կեղտոտ մանիպուլյացիոն տեխնոլոգիան է՝ Վարդազարյան, Բեկթաշյան, Սերժ Սարգսյանն ինչ-որ ձայնագրություններ դրեց։ Բոլորս էլ ոչ մի նոր բան չենք իմացել, բոլորս էլ գիտենք, թե Նիկոլ Փաշինյանն ով է, իր համակիրներն ովքեր են, այստեղ որևէ սկանդալային բան չկա՞»,-ասաց Պողոսյանը։

Իրավապաշտպանը նշեց, որ այն օրվանից, երբ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե Վանեցյան-Սասուն Խաչատրյան խոսակցության ձայնագրության հրապարակումն ում էր ձեռնտու՝ այդ օրվանից սա կարևոր էլ չի։ «Ինձ ուրիշ բան է հետաքրքրում՝ ո՞վ է այս ձայնագրությունները, այս թավշյա վուաերիստները ովքեր են, որ բոլոր անցքերից նայում են, մինչև հիմա չի պարզվել։

Օրինակ՝ Ձեզ չի հետաքրքրում, թե այդ ձայնագրությունները որտեղից են հայտնվում։ Դրանք թավշյա վուարիստներ են, գյոզ դնող, որ ժողովուրդն ասում է, որ բոլորին հետաքրքրում է վայ սա ինչ ասեց, այսպիսի ձայնագրություններով փչացնում են հասարակությանը։

Մեկին չի՞ հետաքրքրում, թե այդ ձայնագրությունները որտեղից են հայտնվում։ Ինձ շատ է հետաքրքրում, ո՞վ էր ձայնագրել Բեկթաշյանին, երբ որ Բեկթաշյանը խոսում է ինչ-որ ավազանների հետ, կոռուպցիոն ռիսկերից, որը պահում են չգիտեմ որտեղ՝ մի տարի հետո հանում են Վարդազարյանին քաղաքական պատվերով վերացնելու համար։

Նույնը Սերժ Սարգսյանը կոշիկի տակ է պահում, թե որտեղ է պահում, հանում է Նիկոլի այդ ասածները։ Այսինքն, այս բոլորը հաղորդումներ են հանցագործության մասին, բայց մեր ժողովուրդը լսում է, ծափ է տալիս, տաշի տալով գոռում են։ Ինձ ոչ թե բովանդակությունն է հետաքրքրիր այդ անմեղսունակների ասածի, ինձ ավելի շատ հետաքրքիր է՝ ով է ձայնագրել։

Այ երբ որ մենք իմանանք՝ ով է ձայնագրել, ով է տրամադրում ՝ այն ժամանակ մենք կհասկանանք ում է ձեռք տալիս»,-ասաց Պողոսյանը։ Նա նշեց, որ մի շարք ձայնագրություններ տեսել է Civic.am-ում, որը ՔՊ-ին է պատկանում. «Ինձ թվում է իրենք իրենց ձայնագրում, իրենք էլ հրապարակում են, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն։ Մենք մի շարք ադեպտներ ունենք չէ հանրության մեջ, որ ասեն՝ վայ խեղճ Նիկոլ, Դիաննան էլ դավաճանեց, էս էլ էն էլ, ունենք չէ Նիկոլի 80+ տարիքի համակիրներ ունի։

Այդպիսի համակիրներ ունի Նիկոլը, ով ինքն իր դարն ապրել է ու որը հետագա էրեխեքի ապագան է որոշում։ Այդ նույն Դիանա Գասպարյանի խոսակցությունը, եթե Դուք ձայնի տոնայնությունը նայեք՝ այդտեղ մոնտաժված հատվածներ կային ակնհայտ, ոնց որ Բեկթաշյանի ձայնագրության մեջ կային։

Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե մեր Ազգային Անվտանգության Ծառայությունն ինչո՞վ է զբաղված, որտեղի՞ց են այս ձայնագրությունները հայտնվում։ Ես որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ իմանալ, թե որտեղի՞ց է այդ խոսակցությունը՝ բավական չի մեր վարտիքների մեջ ապրեն»,-շեշտեց Մարինա Պողոսյանը։

Նա հավելեց, որ ինքն ԱԱԾ հաղորդում է տվել հանցագործության մասին՝ Բեկթաշյան-Վարդազարյան հայտնի ձայնագրության մասին, սակայն մինչ օրս Ազգային Անվտանգության Ծառայությունն այդ մասով ոչինչ չի արել։ Նա կոչ է անում պարզել, թե որտեղ է այդ ֆաբրիկան, որտեղ բուծում են այս ձայնագրությունները, որտեղ բուծում են ֆեյքերին։ «Ու քանի որ մի ադեպտ էլ սրանք են՝ Դիանա-Միանա, դրանք պատրաստ են բոլորը վարկաբեկվել, բայց իրանց Աստվածը ընտրվի։

Այստեղ ոչ թե Աստծո ընտրությունն է, այլ սրանք շատ լավ հասկանում են, որ ժողովուրդը, եթե սրանք հիմա մեծամասնությունով չանցնեն, իրենց ճղելու է մեջտեղից։ ժողովուրդը այդ 80 + տատիները չեն մենակ։ Մնացածը իրականում դեռ ցավի մեջ են, իրենց էրեխեքին դեռ չեն գտել, թաղել։

Այս մարդկանց ապուշացրել են, Դուք տեսե՞լ եք վշտի մեջ ապրող մարդու վիճակը»,-ասաց իրավապաշտպանը։

https://armdaily.am/?p=141004&l=am

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img