Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

Ժողովրդավարությունը` կեղծ փաստարկ պատասխանատվությունից խուսափելու համար

Կապիտուլացիայի գնացած երկրի ղեկավարը, որն անընդհատ թափանցիկության ու ժողովրդավարության մասին էր խոսում, հանկարծ գլխի վրա շուռ եկավ,

ու ստացվեց, որ ոչ միայն անկեղծ չեղավ ժողովրդի հետ, այլ այդ ժողովրդին թիկունքից հարվածեց’ ստորագրելով հայտնի խայտառակ փաստաթուղթը, ինչի պատճառով հիմնարար խախտվեցին մեր հարաբերություններն արտաքին քաղաքական դաշտում, կորցրինք մեր տեղը, մեր ձայնը ու մեր շահը թողած` թշնամու շահը սպասարկող դարձանք ու մնացինք մեր փոխարեն որոշումներ կայացնող «բարեգութ ու սրտացավ» «հարեւան», «դաշնակից բարեկամի» երեսին նայող վասալ։ Մի ամիս առաջ Փաշինյանն ինքն էր արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկով հանդես եկել, ինքն էր անձամբ արձանագրել, որ նման առաջարկով հանդես է գալիս ոչ թե «ընդդիմադիր գործըթացների» հետեւանքով, այլ «ժողովրդի առաջ պատասխան տալու» հանձնառությունից ելնելով, բայց արի ու տես, որ այս մարդու ասածն ու արածն իրար հետ իրականության մեջ չեն առնչվում, հատկապես, երբ իր թիմում միակ ձայնը հենց ինքն է` Նիկոլը։ Իսկ ո՞վ են թիմակիցները, քանի ինքնուրույն մտածող գլուխ ունեն իրենց պարանոցներին, որ չհամաձայնեն ամենագետ, ամենափրկիչ տիրոջ հետ։

Երբ այս չեղած իշխանություններն, առանց հանրային հարցման (անձամբ ինձ հետ ոչ ոք այդ թեմայով հարցում չի արել), իրենք իրենց որոշում են, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, ակամայից հարց ես ուզում ուղղել` «դուք ո՞վ եք այլեւս, որ որոշեք` լինելու է, թե ոչ»։ Երբ այս չեղած իշխանությունները որոշում են, որ հանրային պահանջ չի եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ուզում ես հակադարձել, որ երեք ամիս առաջ հանրային պահանջ է եղել, որ կապիտուլացիայի գնացած երկրիդ ղեկավարն օր առաջ պետք է հրաժարական ներկայացնի ու գնա, բայց ղեկավարը համառորեն դեռ տեղում է։ Ի՞նչ նկատի ունեք հանրային պահանջ ասելով, կոնկրետ ու՞մ եք պատկերացնում որպես հանրույթ եւ ի՞նչն եք ընկալում որպես այդ հանրույթի կողմից ներկայացված պահանջ։ Մի կողմում ընդդիմությունն է` իր ցանկությունների բավարարման ձգտումով, որը, բնականաբար, ամբողջ ժողովրդին ներկայացնել չի կարող, մյուս կողմում իշխանությունն է` ամեն գնով մնալու եւ մեղքն իրենից հեռու տեսնելու արհեստավարժությամբ։ Ու այստեղ է, որ սցենարը գնալով հանգուցալուծվում է։ Նիկոլը ինքը կորոշի (իհարկե առանց հանրային պահանջի), թե երբ կգնա’ կախված, թե ինչպես կփչեն հյուսիսից հովերն ու քամիները։ Ենթադրել պետք չէ. ամեն բան պարզ է։ Թերեւս, մեկ բան պարզ չէ, թե այս ստահակ իշխանություններին ի՞նչ էր արել այս պարզմիտ ժողովուրդը, որ թրքահպատակները որոշեցին այս կերպ հախից գալ։ Ու այս ամենը հանդուրժող հանրությունը շարունակում է հավատալ ու հուսալ, որ ներկա իշխանությունների օրոք ապրելու է անվտանգ ու ապահով, այն դեպքում, երբ մենք ռազմագերիների դեռ չլուծված հարց ունենք, ունենք բազում անհայտ կորածներ, տնավեր դարձած մարդիկ, հաշմանդամ տղաներ, հազարավոր զոհեր, որոնց մասին մենք նույնիսկ հստակ թվեր չգիտենք եւ այս ամենին ի հավելում` տարածքային անվտանգության խնդիր։ Եւ այս իսկ պարագայում անգամ ազգակործան իշխանությունը (ի դեմ առաջնորդի) շարունակում է պնդել, որ մեզ ընտրել է ժողովուրդը, եւ ստացվում է, որ ինչ կուզեն, կանեն, որովհետեւ իրենց կարծիքով գտել են ամենազոր փաստարկ եւ այն դարձրել պատասխանատվություն չկրելու հիմնական միջոց’ անտեսելով մեղքի սեփական չափաբաժինը` շահարկելով ժողովրդի անունը։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img