Կիրակի, 1 Հունիսի, 2025
17.1 C
Yerevan

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի համար նոր զբաղմունք են փնտրում. Նա փորձում է Երեւանի համակարգումը իր ձեռքը վերցել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար փորձում են նոր զբաղմունք գտնել։

Արտահերթ ընտրություններից հետո նա գործադիրում եւ օրենսդիրում պաշտոն չստացավ, սակայն իշխանությունները ելքեր են գտնում՝ նրան «յուղոտ» զբաղմունք գտնելու համար: Կառավարության նախորդ նիստում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնվեց ԱՆԻՖ-ին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին, որի խորհրդի նախագահը հենց Տիգրան Ավինյանն է, եւ նա լինելու է կառավարության ներկայացուցիչը կոմբինատում:

Սրանից զատ Ավինյանը փորձում է մայրաքաղաքի համակարգումը իր ձեռքը վերցել: Չի բացառվում, որ կառավարությունում մի նոր կառույց ստեղծվի, որը կզբաղվի Երեւան քաղաքի հարցերով եւ կղեկավարվի հենց Ավինյանի կողմից, սակայն նախկին փոխվարչապետը ցանկանում է պաշտոն ստանալ նաեւ հենց քաղաքապետարանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդականի մակարդակով։ Նկատենք, որ չնայած Երեւանում նոր քաղաքապետ կա, բայց փաստացի կառավարում գոյություն չունի:

Ինչո՞ւ. որովհետեւ, բացի այս երկու ֆիգուրներից, քաղաքի կառավարմանը խառնվում է նաեւ ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը` առողջապահական հատվածով: Մյուս կողմից՝ ավագանու ՔՊ խմբակցությունն է փորձում կորցրած դիրքերը քաղաքի կառավարման գործում հետ բերել: Եւ, իհարկե, գլխավոր ֆիգուրը մնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ստացվում է, որ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետի լիազորությոնների են ձգտում Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը եւ ՔՊ մեծուփոքր ավագանիները:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img