• October 3, 2022

Թող հրապարակեն այդ հարսանիքի ճոխ նվիրատուների ցանկը, նրանք տրեխով եկել են, հիմա ուզում են «Մայբախներով» հեռանալ․ Մարինա Պողոսյան

Թող հրապարակեն այդ հարսանիքի ճոխ նվիրատուների ցանկը, նրանք տրեխով եկել են, հիմա ուզում են «Մայբախներով» հեռանալ․ Մարինա Պողոսյան

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կատարվածից հետո ես պահանջել եմ Վահե Ղազարյանի հրաժարականը և հիմա էլ պնդում եմ այդ պահանջը, որովհետև մի սպա, պաշտոնակատար անձ, ում ենթարկվում են կարմիր բերետավորները և ով կարող է հրաման տալ զինվորների մայրերի նկատմամբ նման անպատկառ վերաբերմունք դրսևորել՝ այդ մարդը իրավունք չունի պատերազմական իրավիճակում լինել ոստիկանապետ։

Այս մասին Oragir.news-ի հետ զույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

«Եթե անգամ այդ օրը կիրառած բիրտ ուժն էլ դնենք մի կողմ, այն, որ իրենք զինվորի մայր են քաշ տալիս՝ դրանով իրենք պատերազմական իրավիճակում կռվող զինվորի ոգին են ջարդում, որովհետև ցանկացած զինվոր եթե հասկանա, որ ինքը պետք է գնա հանուն հայրենիքի զոհվի ու իր մայրը, ով իր սրբությունն է, բռնության ենթարկվի՝ ես սրա մեջ միտում եմ տեսնում մեր երեխեքի ոգին կոտրելու, սա ինձ համար հայրենիքի դավաճանություն է։ Իսկ արդարացումը, թե հրահանգը ինքը չի տվել, ուրիշ ինչ-որ մեկն է տվել՝ լուրջ չէ։ Այդ կառույցն ինքն է ղեկավարում, դա նշանակում է, որ ինքն իր տեղում չէ, եթե որիշ մեկն է նման հրահանգ տալիս». Պողոսյան:

Անդրադառնալով Ղազարյանի դստեր հարսանիքին՝ Պողոսյանն ասաց, որ իր համար անհասկանալի է նաև, թե ինչպես կարող է ուսադիրներ կրող մարդը պատերազմական իրավիճակում նման ճոխ հարսանիք անել։

«Մենք այսօր պատերազմի մեջ ենք, հետևաբար, ցանկացած լումա պետք է ուղղվի բանակին։ Ես մամուլից եմ տեղեկացել, որ այն արժեցել է ավելի քան 30 մլն, եթե դա իրականությանը չէր համապատասխանում, ապա ոստիկանապետը, նրա կինը կամ աղջիկը թող հայտարարություն անեին, ասեին, թե մի սրճարանում ընտանիքով նստել, 15 հազար դրամ են ծախսել։ Ես դեմ չեմ, որ մարդիկ ամուսնանան, երեխա ունենան։ Սովորական քաղաքացիների դեպքում էլ, եթե նման հարսանիք լիներ, գուցե այդ մասին չխոսեինք, բայց բարձրաստիճան պաշտոնյաի դեպքում․․․ պաշտոնյա լինալը միայն իրավունքներ չի, այլև պարտականություն է։

Այն, ինչ թույլատրելի է սովորական քաղաքացուն՝ անթույլատրելի է բարձրաստճան պաշտոնյային։ Նա Իջևանում գրադարանի վարիչ չի, մարդիկ իրեն նայելու են ու օրինակ վերցնելու»։ Նա ընդգծեց, որ նախ պետք է պարզել, թե ինչ միջոցներով է կատարվել այդ հարսանիքը։

«Իհարկե, Վահե Ղազարյանը կարող է ասել, որ Անտարկտիդայում կամ Ալյասկայում կամ էլի չգիտեմ որտեղ բնակվող ինչ-որ հարուստ ազգական ունեն, որն այդ փողերն ուղարկել է, ուզում եմ հասկանալ՝ Իջևանում աշխատած ոստիկանական պաշտոններ զբաղեցրած մարդը, որ մի քանի տարի է ոստիկանապետ է՝ նրան որտեղի՞ց ավելի քան 30 մլն, որ նման հարսանիք անի։

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրումhttps://oragir.news/hy/material/2022/10/03/57922