• December 30, 2021

Թող իրավապահ համակարգի ղեկավարները լցվեն Մեշոկ պապիի մեշոկն ու անհետանան մեր կյանքից.Մարինա Պողոսյան

Թող իրավապահ համակարգի ղեկավարները լցվեն Մեշոկ պապիի մեշոկն ու անհետանան մեր կյանքից.Մարինա Պողոսյան

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն AD TV «Հարցազրույցի» տաղավարում ասաց, որ 2018 թվականից ի վեր ոչ ոք չի վերահսկել Երևանի քաղաքապետարանի գործունեությունը։

Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը դրանով սկսել է զբաղվել այս տարվա հուլիսից ու ընդամենը մի քանի հոգի աշխատող ունեցող իրենց հասարակական կազմակերպությունը կարողացել է վերհանել մի քանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ։
Պողոսյանը շեշտում է, որ շարունակելու են նաև հետևել նոր քաղաքապետի գործունեությանը և սկզբի համար նրան կներկայացնեն մի շարք առաջարկներ։
Անդրադառնալով «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ի լուծարումը դեռևս չի նշանակում, որ կոռուպցիոն ռիսկերը ևս ջնջվում են, քանի որ գոյություն ունեն փաստաթղթեր։
Անդրադառնալով Մարությանի հայտարարությանը, որ իրեն ՔՊ պաշտոնյաներ են դիմել շինթույլտվության համար, Պողոսյանը հարցադրում է անում, թե ինչո՞ւ է միայն հիմա Հայկ Մարությանն այդ մասին բարձրաձայնում և միգուցե ՔՊ պատգամավորները գումար չեն տվել՝ դրա համար էլ շինթույլտվություն չի տրամադրել։
Իրավապաշտպանը շեշտում է, որ ինչպես Խորհրդային ժամանակներում, որ եթե շատ տաղանդավոր գիտնականը Կոմունիստական կուսակցությանը չէր միանում՝ չէր կարող առաջխաղացում ունենալ և հիմա նույն պատկերը Հայաստանում է տիրում և որ պարտադիր պետք է ՔՊ-ական լինել բարձր պաշտոն զբաղեցնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.armdaily.am/?p=164025&l=am