Երեքշաբթի, 22 Ապրիլի, 2025
16.1 C
Yerevan

Թմրամիջոցների ապօրինի իրացման և 80 միլիոն դրամի փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2025 թվականի հունվարի 21-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հ.Մ.-ն 2023 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Հ.Մ.-ն վերջինիս կազմում ընդգրկել է Ա.Շ.-ին, Հ.Մ.-ին, Լ.Բ.-ին, Մ.Բ.-ին և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց, ովքեր Հ.Մ.-ի տված ցուցումների համաձայն, ապահովել են ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը:

Հանցավոր կազմակերպության ղեկավար Հ.Մ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի ձեռք բերած առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցների իրացումն ապահովել է տելեգրամյան հարթակով, ԻԻՀ քաղաքացի Բ.Ն.-ի միջոցով (Բ.Ն.-ն 2024 թվականի ապրիլի 5-ին ապահովել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 1979,58 գրամ «Մեթամֆետամին» և այլ տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք):

Թմրամիջոցների իրացումից ստացված 80 միլիոն 524 հազար դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ գումարները ստացվել են տարբեր կրիպտոարժույթային հաշիվներին, էլեկտրոնային դրամապանակներին, ապա փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի հանցավոր կազմակերպության կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են:

Դատախազը 2025 թվականի հունվարի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել հանցավոր կազմակերպության ղեկավարի, հանցավոր կազմակերպության մասնակիցների և թմրամիջոցների ապօրինի իրացմանն ու մաքսանենգությանը, ինչպես նաև՝ փողերի լվացմանը ներգրավված 5 անձի նկատմամբ:

2025 թվականի հունվարի 21-ին Հ.Մ.-ի և Ա.Շ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img