• November 25, 2023

Ըստ իս՝ մեր ամբողջ ազգը քաղբանտարկյալ է․ իրավապաշտպան

Ըստ իս՝ մեր ամբողջ ազգը քաղբանտարկյալ է․ իրավապաշտպան

ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարության, հատուցման, չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին երեկ հրաժարվել է խոսել Հայաստանի քաղբանտարկյալների մասին:

Oragir.News-ը կապ հաստատեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են միջազգային կառույցներն աչք փակում ՀՀ քաղբանտարկյալների առկայության վրա։

«Նախ և առաջ ՄԱԿ-ն իմ համար գոյություն չունեցող կառույց է ինչպես ԺԵԿ-ը, համատիրությունը։ Բայց, եթե խոսում ենք քաղբանտարկյալների մասին, մենք պատեհ-անպատեհ օգտագործում ենք քաղբանտարկյալ բառը, ով նույնիսկ հանցագործություն է անում, կալանավորում են, քաղբանտարկյալ ենք կոչում։

Ըստ իս մեր ամբողջ ազգն է քաղբանտարկյալ։ Մարդկանց իրենց հայացքների՞ համար են կալանավորել, թե՞ իրենց լափածի համար։ Պետք է հասկանալ՝ մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ չէ, հետո դիմել միջազգային կառույցներ։ Ով ՔՊ-ից չէ, քաղբանտարկյա՞լ է։ Քաղբանտարկյա՞լ է օրինակ այն մարդը, ում կալանավորել են իր ազատ խոսքի համար։ Մենք միջազգային ասպարեզում իրավունք չունենք քաղբանտարկյալ հասկացությունը իջեցնել զրոից ցածրի։

Բոլորին քաղբանտարկյալ ասելով արժեզրկում ենք քաղբանտարկյալի սանդղակը, դրա համար էլ հրաժարվում են խոսել ՄԱԿ-ից»,- պատասխանեց Մարինա Պողոսյանը։

© ORAGIR.NEWS