• September 17, 2018

Ընտրակաշառք ստանալու համար՝ նվազագույնը կես միլիոն դրամ տուգանք

Ընտրակաշառք ստանալու համար՝ նվազագույնը կես միլիոն դրամ տուգանք

Վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է․

-Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում,

– Ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում,

– Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում,

– Ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում,

– Ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։