Կիրակի, 1 Հունիսի, 2025
31.1 C
Yerevan

   Ընտանեկան թշնամանք. երկրորդ դատավորն է հրաժարվում Վահագն Աբգարյանի գործից

Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործից արդեն երկրորդ դատավորն է հրաժարվում՝ հայտնելով ինքնաբացարկ:

Քրեական գործը երկու տարուց ավելի քննած (իրականում 821 օր քնեցրած) դատավոր Սուսաննա Գզոգյանը օգոստոսի 19-ին հրաժարվեց այս գործից՝ իր համար հարմար պատրվակ գտնելով: Նա Հայաստանի այն բացառիկ դատավորներից է, ով այնքան խորն է վիրավորվել իրեն քննադատող Աբգարյանի փաստաբաններից ու իրավապաշտպանից, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նրանց դեմ: Հենց սրանով էլ նա հիմք է ստեղծել իր համար Աբգարյանի գործից «ազատվելու» համար:

Գզոգյանից հետո գործը մակագրվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության մեկ այլ դատավորի՝ Սուրեն Բաղդասարյանին, ում որդին օգոստոսի 24-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Բաղդասարյանը ևս հրաժարվել է գործից և ինքնաբացարկի որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքն ապրում է Ալավերդիում՝ Աբգարյանի ընտանիքի հարևանությամբ:  «Վահագն Աբգարյանի ծնողների հետ իմ հարաբերությունները գնահատում եմ նորմալ, իսկ Վահագն Աբգարյանի հետ կենցաղային պատճառներով ունենք վատ փոխհարաբերություններ, ուստի գտնում եմ, որ նրա վերաբերյալ քրեական գործը քննելիս չեմ կարող լինել անաչառ»,- ինքնաբացարկի որոշման մեջ գրել է Սուրեն Բաղդասարյանը:

Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանի խոսքով՝ դատավոր Բաղդասարյանն իր որոշմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունում բացասական տրամադրվածություն կա Վահագն Աբգարյանի նկատմամբ. «Մինչ օրս մենք գիտեինք, որ ՀՀ գլխավոր դատախազն է թշնամական տրամադրված Վահագն Աբգարյանի նկատմամբ, քանի որ վերջինիս հաղորդման հիման վրա քրեական գործ են հարուցել իր մտերիմ ընկերոջ՝ Վահագն Հարությունյանի դեմ: Իսկ դատավոր Բաղդասարյանի որոշման տեքստում բացահայտվեց մեկ այլ փաստ, այն որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ևս ունի բացասական տրամադրվածություն, որը գալիս է իր ընտանիքից: Այսինքն՝ Վահագն Աբգարյանի դեմ պայքարողների ցուցակը համալրվեց ևս «նոր» Հայաստանի մեկ բարձրաստիճան պաշտոնյայով՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի»:

Վահագն Աբգարյանի գործը մակագրվել է նորանշանակ դատավոր Անդրանիկ Սիմոնյանին, ով 2014-2018 թվականներին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ Գևորգ Բաղդասարյանի անմիջական ենթակայության ներքո: «Ես հուսով եմ, որ այս դատավորը չի ընկնի իր նախկին անմիջական ղեկավար Գևորգ Բաղդասարյանի ազդեցության տակ, ինչպես նաև չի հետևի Աբգարյանին ապօրինի անազատության մեջ պահելու Գլխավոր դատախազի անմիջական ցուցումներին, այլ կգործի որպես անկախ ու անաչառ դատավոր: Հակառակ դեպքում, նա կդառնա դատախազական ապօրինությունների հերթական կամակատարը»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:

Դատավոր Անդրանիկ Սիմոնյանին մենք առավել մանրամասն կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում:

 

 

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img