Կիրակի, 1 Հունիսի, 2025
33.1 C
Yerevan

Ընկերներով սուրճ-բան խմեցինք, հետո մի հատ հյուրանոց առա, երեկոյան բանկային հաշվիս մի քանի միլիոն դոլար նստեց

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ իշխանությունների դեմ «քյաշ փողով» սանձազերծված քարոզչական պատերազմի հիմնական ինֆորմացիոն առիթը։

Ընդ որում՝ Քոչարյանի փոքրաթիվ կողմնակիցներն ու նրանց հարայհրոցը լուսաբանող մեծաթիվ լրատվամիջոցները հարցն այնպես են ներկայացնում, թե իբր պայքարն ընթանում է «ապազգային», «ազգային արժեքները ոտնահարելու պատրաստ» հեղափոխականների եւ «հայրենասիրական ուժերի» ու «արցախյան պատերազմի իրական հերոսների պաշտպանների» միջեւ։

Ու հանկարծ հենց դատավարության ընդմիջմանը գլխավոր դատախազը հայտարարում է, թե 2007 թվականից սկսած՝ երկու տարում Քոչարյանի 26-ամյա որդու բանկային հաշիվներին մոտ 18 միլիոն դոլարի գումարներ են մուտքագրվել։ Այս փաստն ուղղակի կապ ունի Քոչարյանի նկատմամբ հարուցված մեղադրանքի հետ, թե ոչ՝ այնքան էլ կարեւոր չէ։ Կարեւորը՝ որ դատավարության շուրջ ընթացող իբր քաղաքական պրոցեսների հետ հաստատ կապ ունի։ Որովհետեւ բացահայտում է, թե իրականում ում հետ գործ ունենք ի դեմս «արցախյան պատերազմի իրական հերոսի»։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ բանկային մուտքերը սկսվել են 2007-ից, երբ Քոչարյանը դեռ նախագահ էր (այսինքն՝ հօդս է ցնդում այն պնդումը, թե իբր Քոչարյանների ընտանիքը սկսել է հարստանալ միայն նրա պաշտոնավարման ավարտից հետո)։ Խնդիրն այն է, որ 26-ամյա երիտասարդի բանկային հաշիվներին 18 միլիոն դոլարին համարժեք գումարներ են հայտնվել այն տարիներին, երբ Հայաստանում եւ Արցախում տասնյակ հազարավոր նույնպիսի երիտասարդներ խրամատների մեջ, ամենօրյա գնդակոծությունների տակ բացառապես խաշած ցորեն էին ուտում, որովհետեւ դա էր զինվորի օրապահիկը, ուտելու ուրիշ բան պարզապես չկար։ Մինչդեռ 18 միլիոն դոլարով երկու տարի շարունակ կարելի էր հայկական բանակի բոլոր զինվորներին մարդավարի կերակրել։ Չենք պնդում, իհարկե, որ դա հենց զինվորների «բերանից կտրած» 18 միլիոնն է, պարզապես փաստն ենք արձանագրում՝ միայն մի երիտասարդ միայն բացահայտված խողովակներով երկու տարում այնքան գումար է վաստակել, որ դրանով կարելի էր երկու տարի կերակրել բանակը։ Ու այդ երիտասարդը նույն այդ բանակի գերագույն-գլխավոր հրամանատարի որդին էր։ Ինչպես ընդունված է ասել՝ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Քոչարյանի մարդկային նկարագրի մասին։

Իսկ գուցե Քոչարյանը տեղյակ չի՞ եղել որդու ֆանտաստիկ բիզնես-հաջողությունների մասին, կամ գուցե դա նրան առանձնապես չի՞ հետաքրքրել։ Ասենք՝ երեկոյան աշխատանքից տուն է եկել ու որդուն հարցրել․ «հը, ի՞նչ կա-չկա, օրդ ո՞նց անցավ», որդին էլ պատասխանել է «հեչ, ընկերներով սուրճ-բան խմեցինք, հետո մի հատ հյուրանոց առա, երեկոյան բանկային հաշվիս մի քանի միլիոն դոլար նստեց, վաղը առավոտ ուզում եմ մինչեւ սպորտզալ գնալս մի քանի ընկերություն բացեմ․․․», իսկ ինքը անտարբեր լսել է ու մտահոգ դեմքով թղթին հանձնել պետության հզորացման հերթական ռազմավարական ծրագիրը․․․ Հասկանալի է, չէ՞, որ իրականում այդ գումարները ոչ թե որդուն են տվել, այլ իրեն, եւ համապատասխան ակնկալիքներ էլ իրենից են ունեցել, ոչ թե որդուց։ Իսկ մյուս որդին մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթներից հուզվելու ընդմիջումներին շնորհակալություն է հայտնում գլխավոր դատախազին, որ նա խոսեց «ընդամենը» 18 միլիոն դոլարի մասին եւ փարատեց միլիարդավոր դոլարների կասկածը։ Ահա այդպես։

Իսկ տարիներ շարունակ առաջնագծի խրամատներում ամենօրյա գնդակոծությունների տակ բացառապես խաշած ցորենով սնվողների ծնողներն ու քույր-եղբայրները դատարանի առջեւ մի քանի հազար դրամով թամաշաներ են սարքում ի պաշտպանություն Քոչարյանի ու երեւի նաեւ գոհ են բախտից, որովհետեւ «գործ են կպցրել» ու փողից բացի նաեւ ուտելիք են ստանում, ընդ որում՝ ոչ թե խաշած ցորեն, այլ պիցցա։

Ու այս արժեհամակարգով էլ սրանք պատրաստվում են քաղաքական պայքար սկսել իշխանությունների դեմ՝ «փողին մուննաթ» կարգախոսի ներքո, ինչն արդեն իսկ ծանրագույն վիրավորանք է հասարակության հասցեին։

© Armtimes.com

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img