• October 17, 2022

Էրդողանն այս շաբաթ կայցելի Ղարաբաղ. մանրամասներ

Էրդողանն այս շաբաթ կայցելի Ղարաբաղ. մանրամասներ

Թուրքիայի նախագահը մտադիր է կրկին այցելել Ղարաբաղ:

Երեք օրից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ինքնաթիռը երկրորդ անգամ վայրէջք կկատարի «ազատագրված Ղարաբաղում»:

Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին, փոխանցում է ԱՊԱ-ն:

Հիշեցնենք, որ Էրդողանն անցյալ տարվա ամռանն էր այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի: