• October 27, 2021

«ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին 6.3 մլն դրամի չափով վնաս է հասցրել

«ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին 6.3 մլն դրամի չափով վնաս է հասցրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի «Աղստև-1» ՓՀԷԿ-ում

իրականացրել են պլանային ստուգում ու հայտնաբերել, որ Ընկերությունը չի կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված քանակից 3.141.369 խ.մ ավել ջրառ։

Սահմանված կարգով չի իրականացրել առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում, ինչպես նաև համաձայնեցում լիազորված մարմնի հետ։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 6.282.739 ՀՀ դրամ։

https://armdaily.am/?p=156221&l=am%2F&fbclid=IwAR2yH-xWsErvo02kS8rDkRrQNbdYQl-4oWvOjTeCsbhGeQyKZD10VJA2EXI