• September 2, 2019

«Զոն նայողը» բերդի պետի «պապան» է. ՔԿՀ-ներում պետք է մեծ «ուբորկա» արվի. իրավապաշտպան

«Զոն նայողը» բերդի պետի «պապան» է. ՔԿՀ-ներում պետք է մեծ «ուբորկա» արվի. իրավապաշտպան

Վերջերս համացանցում տարածվեց տեսանյութ, որում օրենքով գող Արմեն Ղազարյանը (Պզո) և նրա թիկնապահները վիրավորում և հայհոյում էին ոստիկաններին, սակայն վերջիններս որևէ կերպ չէին արձագանքում այդ ամենին: Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արման Պապյանը նշել էր, որ տեսանյութը իրենք են նկարահանել, և որ ոստիկանության բաժանմունքից դրա արտահոսքի վերաբերյալ պարզաբանումներ են կատարվում:

Այս առնչությամբ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ողբալի ու ցավալի է, որ Արման Պապյանը մտածում է, թե արտահոսքը որտեղից է եղել: Այսինքն՝ իրեն հետաքրքրում է արտահոսքը, ոչ թե այն, ինչ եղել է: Դրանից հետո Արման Պապյանը մինիմում կարող էր գնալ Պզոյի թիկնապահ աշխատեր կամ կողքը կանգներ»:

Նրա խոսքով՝ ոստիկաններն են այդ անձնավորությանը թույլ տվել նման կերպ իրեն պահել. «Պարզ չէ, թե ինչ գումարի դիմաց: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այնտեղ ոստիկանություն գոյություն չունի. նրանք ընդամենը մանր-մունր մարդիկ են՝ գողերի դեմ չոքող ու կռացող: Մնում է Պզոն վրաներից հավալա խաղար. լավ ա անում՝ բան չասեցի: Փողը տվել է՝ ինչ ուզի կանի: Բա լավ՝ չկաք-չկաք, էսքան էլ չկա՞ք»:

Մարինա Պողոսյանը նշեց, որ ճիշտ կանի՝ ոստիկանապետն էլ հրաժարական տա. «Որովհետև ոստիկանությունը ծառայում է «գող» ասված հասկացությանը: Եթե լիներ մի խեղճուկրակ մարդ, կերել էին, գործ էին սարքել, գործը չէին սարքել՝ փող էին վերցրել»:

Ինչ վերաբերում է կառավարության որոշմանը՝ հաստատել Քրեական օրենսգրքում փոփոխությունները և լրացումները, մեր զրուցակիցն ասաց. «Իհարկե, ողջունում եմ այդ որոշումը, բայց մենք ի՞նչ է՝ օրենք չունեինք: Ունենք, բայց օրենքը չկիրառվեց: Եվ եթե հիմա 14 հատ նոր օրենք ընդունեն, բայց այդ նոր օրենքը կիրառողները լինեն Կենտրոնի ոստիկանապետ Պապյանն ու հանրապետության ոստիկանապետ Օսիպյանը, որևէ բան չի փոխվի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

© 1in.am