• March 31, 2021

Զինվորին վիրահատությունից երկու օր հետո տարել են առաջնագիծ. Թագուհի Թովմասյան

Զինվորին վիրահատությունից երկու օր հետո տարել են առաջնագիծ. Թագուհի Թովմասյան

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են։ Ծնողների խոսքով՝ դիմել են տարբեր կառույցների, սակայն իրենց երեխաների հարցով մինչ այսօր որևէ պարզաբանում չեն ստացել։

Նրանք խորհրդարանում հանդիպել են անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Վերջինս պատասխանեց նաեւ լրագրողների մի քանի հարցերի:

«Իրենք խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերով քննություն չի ընթանում: Գիտեք՝ մի ամսվա զինվորի տարել են առաջնագիծ: Մի մարդ կար այստեղ, որ պատմեց՝ վիրահատությունից երկու օր հետո նրան տարել են ծառայության», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում