• July 7, 2019

Երիտասարդ դատավորի ամուսինը 64 հազար դոլար է նվեր ստացել

Երիտասարդ դատավորի ամուսինը 64 հազար դոլար է նվեր ստացել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 37-ամյա դատավոր Տաթևիկ Ստեփանյանի դրամական միջոցները կազմում են 14 մլն դրամ, 24 հազար դոլար: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 524 հազար դրամ եւ ստացած 6 մլն 386 հազար դրամի չափով վարկը: Իսկ ահա երիտասարդ դատավորի ամուսնու` Արման Հովսեփյանի դրամական միջոցները կազմել են 29 մլն դրամ եւ 78 հազար դոլար:

Ի տարբերություն Տաթեւիկ Ստեփանյանի՝ նրա ամուսնու համար անցած տարին բավականին եկամտաբեր է եղել: Օրինակ, նախորդ տարում նրան 64 հազար 700 դոլարի չափով «նվիրատվություն» է տրվել: Ում կողմից, հայտնի չէ: Բացի այս, Արման Հովսեփյանը նաեւ ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է մոտ 7 մլն դրամի եկամուտ: Իսկ ստացած փոխառությունները կազմել են 10.6 մլն դրամ: Նաեւ նախորդ տարում դատավորի ամուսինը 43 մլն 650 հազար դրամի չափով եկամուտ է ստացել`քաղաքացիաիրավական այլ պայհմանագրերից:

© Armlur.am