• November 5, 2019

Եթե Քոչարյանը լինի ազատության մեջ՝ ճնշումներն ուժեղանալու են, թե՛ փաստաբանների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ վկաների վրա․ Մարինա Պողոսյան

Եթե Քոչարյանը լինի ազատության մեջ՝ ճնշումներն ուժեղանալու են, թե՛ փաստաբանների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ վկաների վրա․ Մարինա Պողոսյան

«Մենք տեսանք, թե ինչպես  նիստերից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազի հետ խոսելիս ինչ վերաբերմուքն ցույց տվեց, երբ ասեց, դու կնստես հանգիստ կլսես։ Ես չեմ կարծում, որ սա ընդհանրապես որևէ երկրի նախագահին հարիր վերաբերմունք է՝ դու-ով խոսելը»,- հայտնելով իր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության մասին՝ ասաց տուժողի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը։

 

 

 

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են գրավով ազատ արձակել իրենց պաշտպանյալին։

Մարինա Պողոսյանի խոսքով, եթե  Քոչարյանը կալանավորված ժամանակ է իրեն նման կերպ պահում, ապա եթե նա ազատության մեջ գտնվի իրեն ինչպե՞ս կպահի։

Նրա խոսքով իրենք տեսնում են, թե ինչպիսի ճնշումների են ենթարկվում, անձինք, որոնք փորձում են նախագահի պաշտոնը ձբաղեցրած անձին դեմ արտահայտվել։

«Այսինքն՝ նույնիսկ այս պարագայում, վերջինս լինելով ազատության մեջ՝ միանշանակ ճնշումներն ուժեղացնելու են, թե՛ փաստաբանների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ վկաների վրա։ Եվ սա բերելու է  դատաքննությանը խոչընդոտելուն»,- ասաց Մարինա Պողոսյանը։

Նա միացավ մեղադրանքի կողմի դիրքորոշմանը։

© Newarmenia.am