• August 21, 2023

Եթե տեսանյութի պատվիրատուի անունը չհրապարակվի՝ շրջափակելու ենք ոստիկանության շենքը

Եթե տեսանյութի պատվիրատուի անունը չհրապարակվի՝ շրջափակելու ենք ոստիկանության շենքը

Մոր կողմից երեխային խոշտանգելու կադրերի հրապարակումից շատ չանցած համացանցում հայտնվեց ևս մեկ տեսանյութ, որտեղ գավառցի տղամարդը կնոջը ստիպում է ծնկի իջնել սկեսուրի առջև։

Այս տեսանյութը նույնպես նկարահանվել է ձմռան ամիսներին, ինչը շատերին հիմք տվեց ենթադրելու, որ տեսանյութերի հրապարակումը կապված է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հետ։ 

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանն ասաց, որ իր համար ակնհայտ է, որ այս տեսանյութն ունի պատվիրատու.

«Այն, որ նման տեսանյութ է նկարվել՝ փաստ է, Ստամբուլյան կոնվենցիայի համար է, թե Հռոմի ստատուտի՝ էական չէ, փաստն այն է, որ եղել է։ Եթե Ստամբուլյան կոնվենցիայի համար փող են տվել, որ սա նկարվի, կամ որևէ մեկը սրա համար վճարել է, ապա այդ կինը պետք է դա պատմի։

Մյուս կողմից էլ՝ իբր Հայաստանը որ հանձնեցին, որևէ մեկին հարցրե՞լ են, որ հիմա հարցնեն՝ Ստամբուլյան կոնվենցիան ընդունե՞ն, թե՞ ոչ։ Եթե որոշեն անցկացնեն՝ կանցկացնեն»։

Նա նաև ընդգծեց, որ տեսանյութն իր համար բազմաթիվ հարցեր է առաջացրել, մասնավորապես, իր համար անհասկանալի է, թե ինչով են զբաղված եղել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանոթյամբ զբաղվող ՀԿ-ները, որոնցից 2-ը երկար տարիներ աշխատում են Գավառում։

«Հիմա պետք է ճշտել նաև, թե արտերկրից գումար ստացած ՀԿ-ները, որոնք երկար ժամանակ է աշխատում են, ինչով են զբաղվել, ինչ աշխատանք են արել։

Մյուս կողմից էլ, սա ոչ թե Գավառի, այլ Գավառի ոստիկանության, ոստիկանապետի պատկերն է, որովհետև տարատեսակ հիվանդություններով մարդիկ լինում են, լինում են մարդիկ որ տարատեսակ շեղումներ ունեն, որոնք պոռնովիդեոներ են նայում, կամ դրանք նկարահանում։

Այն, ինչ կատարվել է Գավառում, դա այնտեղի ոստիկանության և այնտեղի հասարակության բարքերի պատկերն է, թե բա՝ հայերը գործ չտվող մարդիկ են, բայց որ իրենց մի բան է լինում՝ վազում են ոստիկանություն։

Ինձ համար, թե՛ դպրոցի տնօրենը, որտեղ հաճախել են երեխաները, թե՛ անչափահանսերի տեսուչը, թե՛ թաղայինը, թե՛ ոստիկանությունը, նրանք բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Կա՛մ իրենք այդ պոռնոինդուստիայի մեջ խառն են կա՛մ էլ անասուն են։

Նրանք տեղյակ էին, թե ինչ է տեղի ունենում այդ ընտանիքում՝ սկսած ուսուցչուհուց, տնօրենից, դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամերից։ Ո՞նց կարող է մի ընտանիքից, որտեղ 2 երեխա բռնաբարված լինեն, ու այդ երեխաները մնացած լինեին նույն ընտանիքում, որևէ մեկը մոր մեղսունակությունը, հոգեկան առողջության վիճակը ստուգե՞լ է։ Այն կինը, որ ամուսնացած է բռնարարի հետ, չի կարող նորմալ հոգեբանություն ունենալ, եթե կինը տեսել է, թե ոնց են իր երեխային բռնաբարում ու առնվազն չի սպանել իր ամուսնուն՝ դա նորմալ չի»,- նշում է նա։

Նա նաև նշեց, որ ժամանակին, երբ Գնել Սանոսյանը մարզպետ էր, իր ստորագրությամբ այդ կինը նպաստներ է ստացել։

«Ինձ հետաքրքիր է, Գնել Սանոսյանը կո՞ղմ է այս բռություններին։ Մարզպետը միայն մարզում հող սեփականաշնորհողը չի, նա պատասպանատու է նաև այս ամենի համար։

Եթե այս տեսանյութի պատվիրատուի անունը չհանրայնացվի՝ մենք փակելու ենք ոստիկանության շենքը։ Այսինքն, կա՛մ «Ստամբուլի կոնվենտներն» են սրա փողը տվել, կա՛մ սեռաքաղց մի անասուն, որ պոռնոինդուստիրայի տարածողներ են, կա՛մ բացառված չէ, որ բարձրաստճան չիովնիկ է, ով, բնականաբար, թմրանութեր օգտագործելուց հետո իմպոտենտ է դարձել։ Ինձ համար ակնհայտ է, որ կա պատվիրատու, ու նրա անունը դժվար չի ճշտել։ Ոստիկանությունը լավ մեթոդներ ունի, փաստաբան են ծեծում, խոշտանգում, ես նման մեթոդներին դեմ եմ, բայց ոստիկանության համար դժվար չի պարզելը։

Ավեին, ես չեմ բացառում, որ պատվիրատուներն ազատեն այդ կնոջը քրեական պատասխանատվությունից։ Ամենակարևորն այն է, որ հենց պատվիրատուն պատժվի։ Եթե Արգիշտի Քյարամյանը չի կարողանում ստանալ պատվիրատուի անունը, թող այդ կնոջը տան մեզ, մենք անունը կպարզնեք»,- եզրափակեց նա։ 

Սկզբնաղբյուրը՝ https://oragir.news