• November 26, 2020

Դատախազ թե՞ հանցակից

Դատախազ թե՞  հանցակից

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության

նախագահ Մարինա Պողոսյանից

 

        Ե/ 101-11/2020

 «26» նոյեմբերի 2020թ.

 

Տեղեկատվություն ստանալու հարցում

 

Պարոն Դավթյան,

Վերջին օրերին  համացանցում շրջանառվում են հայտարարություններ, ինչպես նաև կնքված պայմանագրեր  ՀՀ ՊՆ արդեն նախկին  նախարար Դավիթ Տոնոյանի և նրա  մտերիմ/ գործընկեր ոմն Դավիթ Գալստյանի  առերևույթ կասկածելի ֆինանսական գործարքների վերաբերյալ: Այդ  փաստաթղթերը վկայում են  վերոնշյալ անձանց ներգրավվածության վերաբերյալ՝ անորակ զենք զինամթերքի վաճառքին, ՀՀ ՊՆ պատկանող գումարների բազմամիլիոն փոխառության պայմանագրերի կնքման առերևույթ կասկածելի գործարքներում, պատերազմի օրերին զինվորներին անորակ կոշկեղեն մատակարարելու, ինչպես նաև  27 մլն. դոլարի օֆշորային կազմակերպություններ փոխանցելու՝ այսինքն փողերի հնարավոր լվացման գործընթացին: Ինչ վերաբերվում է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և նրա մտերիմ/գործընկեր Դավիթ Գալստյանի անմիջական մասնակցությամբ զենք զինամթերքի ձեռքբերմանը, ապա ըստ մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի դրանք եղել են անպիտան, խոտան, որը և  կարող էր և հանգեցնել պատերազմական գործողություններում   նման խայտառակ պարտության:

Խնդրում եմ պատասխանել արդյո՞ք վերը նշված փաստերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում նյութեր նախապատրաստվել են կամ նախապատրաստվում են։ Եթե առկա է  արդեն իսկ հարուցված  քրեական գործ, ապա արդյո՞ք գործում կա/կան կասկածյալի և/կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ/անձինք։ Եթե այո, ապա ովքե՞ր են նրանք։ Մասնավորապես, ի՞նչ կարգավիճակ ունի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը վերոնշյալ փաստի առթիվ քրեական գործի շրջանակներում, եթե իհարկե այդպիսի գործ հարուցված է։

 

«Վելես» ԻՀԿ նախագահ

Մարինա Պողոսյա